Արցախյան ազատամարտում Սամվել Ալեքսանյանը գովասանքի է արժանացել
«5-րդ բրիգադը, իսկապես, Շահումյանում չի եղել, բայց Սամվել Ալեքսանյանը մինչ այդ եղել է Շահումյանում՝ ջոկատում, իսկ 1993թ միացել է 5-րդ բրիգադին եւ մոտ 1-1,5 տարի մասնակցել արցախյան հերոսամարտին Ֆիզուլիում, Մարտակերտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը («Պոլկովնիկը»):
Aravot.am-ը գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանից հետաքրքրվեց Սամվել Ալեքսանյանին ռազմական գործողությունների ժամանակ տեսե՞լ է:
«Սամվել Ալեքսանյանին մի երկու անգամ տեսել եմ Ստեփանակերտում. Կռիվների ժամանակ կենտրոնական շտաբում ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի մոտ մտնելիս, մենակ չէր Վազգեն Սարգսյանի հետ էր եկել»,- պատմեց գեներալը:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ Ալեքսանյանի մարտական անցյալի մասին շատ բան չի կարող պատմել, որովհետեւ ֆիզիկապես չէր կարող ներկա լինել ե՛ւ Մանվել Գրիգորյանի մոտ ե՛ւ այն բնագծերում, որտեղ ինքը հրամանատար էր, բայց մտաբերեց, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարը գովասանքով է խոսել Ալեքսանյանի մասին. «Մի քանի անգամ էլ Սամվել Բաբայանից լսել եմ, որ ասում էր՝ ինչ ասում ենք Սամվել Ալեքսանյանին անում է, մեզ օգնում է: Չեմ կարող ասել՝ ինչ հարցերում էր օգնում, մատակարարում էր կատարում էդ տղան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես կարծում եմ, որ ,,պոլկովնիկը,, Սուրեն Սուրենյանցի օրն ընկնի: Ինչ մազալու, յուրօրինակ ազգ ենք :
Ասում եմ, չբռնեմ ես էլ ազատամարտիկ դառնամ ?