Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչյա Սարգսյանը չի հիշում իր վիրավորվելը, նա այդ մասին ինտերնետից է իմացել

Մարտ 20,2014 22:40

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում  Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության մարտի 20-ի նիստում դատավոր Զոյա Զաքինյանը հրապարակեց տուժող Հրաչյա Սարգսյանի նախաքննական  ցուցմունքը, քրեական գործով կատարված փորձաքննությունների եզրակացություններ, այլ փաստաթղթեր:

Առողջական  վիճակի պատճառով դատարան չներկայացող Հրաչյա Սարգսյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է , որ ինքը  Լյուքս Ստեփանյանի եւ   Դավիթ Խաչատրյանի հետ ունեցել է նորմալ հարաբերություններ  եւ հավելել. « Ես  հիշում եմ, որ մայիսի 15-ին  ընդգրկված եմ  եղել զորամասի ներքին վերակարգում եւ ծառայություն եմ իրականացրել զորամասի  պահակատանը: Վատառողջ լինելու պատճառով չեմ հիշում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Ես ինտերնետի միջոցով կարդացել եմ, որ  մայիսի 15-ին պահակատանը  Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից  կրակոց է արձակել, որի հետեւանքով մեր մարտկոցի զինծառայող Ստեփանյանը մահացել է,իսկ ես գլխի շրջանում վնասվածք  եմ ստացել: Իմ ստացած վնասվածքից հետո  հիշողությունս կորցրել եմ , ես չեմ կարողանում հիշել դեպքի հանգամանքները եւ մանրամասները»:

Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 28-ին, ժամը 12-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31