Տվյալ պահի դրությամբ դեսպանությունն Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ չենք ստացել, հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը` ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանից և Ղազախստանից Ուկրաինայի դեսպաններին հետ կանչելու հնարավորության վերաբերյալ ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումները` Ղրիմի հանրաքվեի նկատմամբ այդ երկրների դիրքորոշումների առնչությամբ:
«Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը լիարժեք աշխատում է, սակայն` էքստրեմալ պայմաններում: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ երկրում ենք աշխատում, և ինչ դեր է այն խաղում Ռուսաստան-Ուկրաինա-Հայաստան եռանկյունում: Մենք նաև հիանալի գիտակցում ենք, թե ինչ պայմաններում և ինչպիսի ճնշման ներքո է գործում Հայաստանի ղեկավարությունը», – հայտարարել է դիվանագետը:
Մանրամասները կարող եք կարդալ` ԱրմԻնֆո-ի կայքում
տո գնա մի հատ նայի թե երկրիդ ավազակախմբերի հետ խոսա, հետո կգաս մեզ հետ կխոսաս, այ “դեսպան”