Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանը խնդրեց կանանց դուրս հրավիրել դահլիճից, հայտնելով ոստիկանների կողմից իր խցակցի նսեմացման մասին

Մարտ 20,2014 20:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Էդգար Կարաքեշիշյանի եւ Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործով պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը, դատարան հրավիրել վկա, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:

Վկա Տիգրան Առաքելյանը հայտնեց, որ ինքը 2012թ-ի հունիսին կալանքի տակ է գտնվել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  թիվ 012 խցում:

Այդ ժամանակ իրենց  խուց են բերել Արտաշես Գալուստյանին, ով իրենց խցում մնացել է  մոտ մեկ շաբաթ, որից հետո նրա խափանման միջոցը փոխել են:

Արտաշեսը միշտ գտնվել է վատ հոգեվիճակում, եւ ըստ վկայի, իր հետ կիսվել է իր խնդիրների մասին: Գալուստյանը պատմել է, որ իրեն ձերբակալման ժամանակ, երբ դեռ ոստիկանությունում է եղել, ենթարկել են  բազմաթիվ տեսակի ճնշումների, նվաստացումների: Տիգրան  Առաքելյանը դիմեց դատավոր Մեսրոպ Մակյանին, խնդրելով կանանց դուրս հրավիրել դահլիճից: Երբ կանայք դահլիճից դուրս եկան, նա հայտնել է, որ Արտաշես Գալուստյանն  իրեն պատմել է, թե ինչպես են ոստիկանները իրեն «արհեստական առնանդամը « ձեռքին սպառնացել, որ դրանով կծեծեն, կնկարահանեն և կուղարկեն բերդ: Տիգրանը ցուցմունք տվեց նաև այն մասին, որ Արտաշը պատմել է, որ տուժողները նույնպես մտել են ոստիկանություն և ոստիկանների ներկայությամբ իրեն ծեծի են ենթարկել:

Տիգրանը ցուցմունք տվեց նաև այն մասին, որ Արտաշես Գալուստյանը իրեն պատմել է, որ այժմ էլ` իր խափանման միջոցը փոխվելուց 1-2 օր առաջ, իրեն պարտադրում են սուտ ցուցմունք տալ մի երրորդ անձի վրա և ինքը ստիպված է ցուցմունք տալ, որպեսզի իր խափանման միջոցը փոխվի:

Ինչպես տեղեկացրել ենք, Ա.Գալուստյանն այդ ժամանակ ցուցմունք է տվել Աշոտ Առուշանյանի դեմ , որից հետո ազատ է արձակվել, իսկ Ա.Առուշանյանը կալանավորվել է:Հետագայում Գալուստյանն ինքնասպան է եղել;

Էդգար Կարաքեշիշյանի եւ Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործով հանգուցյալ Արտաշես Գալուստյանը տվել էր մի ցուցմունք, համաձայն որի՝ «Մանանա Գրեյն ՍՊ ընկերության փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանը ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ամբաստանյալները նախնական համաձայնությամբ Արշակունյաց պողոտայի «ՍԵՄ» ռեստորանի կողքին, գազալցակայանի մոտ կայանված Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հափշտակել են 56 մլն 400.000 դրամը, ինչպես նաեւ ՍՊ ընկերությանը պատկանող փաստաթղթերը, որոնք հետագայում ոչնչացրել են:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31