Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Գառնիկ Խոջայանը զբաղվելով օրավարձու աշխատանքով՝ 2013թ. օգոստոսի 20-ին համագյուղացիների համար փայտ բերելու համար անտառ է գնացել, կեսօրին հացկերույթի ժամանակ մի քանի բաժակ օղի է օգտագործել: Երեկոյան վերադարձել է գյուղ, փայտը բեռնաթափել, որից հետո հացկերույթի ժամանակ եւս օգտագործել է մի քանի բաժակ օղի եւ կեսգիշերին գնացել տուն: Այնտեղ վիճաբանել է եղբոր՝ Հարություն Խոջայանի հետ, ասելով, թե ինչո՞ւ նա չի աշխատում, ինչո՞ւ ինքը պետք է պահի նրան:
Գ. Խոջայանը վիճաբանության ընթացքում ննջասենյակում եղած փայտյա փոքր աթոռով հարվածել է եղբոր գլխին, իսկ աթոռի ջարդվելուց հետո աթոռի ջարդված ոտքով շարունակել է հարվածել նրա գլխին: Եղբորը սպանելուց հետո Գ. Խոջայանը մորը՝ Փառանձեմ Խոջայանին կողպել է մյուս ննջարանում, նրան սպառնացել, որ կատարվածի մասին որեւէ մեկին չհայտնի: Դրանից հետո Գ. Խոջայանը եղբոր դին փաթաթել է ծածկոցի մեջ, իրենց այգում, հոնի ծառի տակ փոս է փորել եւ եղբորը թաղել: Նա կատարվածի մասին ոչ մեկի չի հայտնել: Գ. Խոջայանը ձերբակալվել է շուրջ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 17-ին:
Դատարանում Գ. Խոջայանը իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: 2014թ. մարտի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Գ. Խոջայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Խեղճ մայր: