Այսօր Բրյուսելում Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կլոր սեղան հանդիպում էր կազմակերպել:
Հանդիպմանը ներկա եվրոպացի պաշտոնյաները Սարգսյանին հիմնականում հարցեր էին ուղղում Ասոցացման համաձայնագրի տապալված նախաստորագրման և Մաքսային միության կազմում Հայաստանի ապագայի հեռանկարների մասին:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանի այն փաստարկին, թե Եվրամիությունը Հայաստանին դրեց կամ-կամ ընտրության առջև, այլընտրանք չթողնելով, եվրոպացի պաշտոնյաները կրկին անգամ նշեցին, որ Հայաստանի հետ բանակցությունները սկսվել են առանց Մաքսային միության մասին խոսակցությունների և հստակ է եղել, որ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերը մեկ փաթեթ են կազմում, հնարավոր չէ դրանք տարանջատել:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը նորոգում ԵՄ հետ հարաբերությունները` անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելուց հետո, ասաց. – «Այս պահի դրությամբ մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի և Եվրամիության միջև, և այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Եվ չափազանց կարևոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները և այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ»:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում