Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ցավոք, փախստականների խնդիրները ընդհանրապես դուրս են եկել քաղաքական օրակարգից»

Մարտ 20,2014 18:17

«Այս խնդրի լուծումը պետական մակարդակով ես տապալված եմ համարում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված՝ «Ադրբեջանահայ փախստականները 26 տարի ժամանակավոր կացարաններում. սոցիալական ու քաղաքական մեկուսացում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանից ՀՀ բռնի տեղահանված մարդկանց թիվը 360 հազար է, այլ պետություններ են գնացել շուրջ 120 հազար հայեր:

Նշենք, որ 2009-ից ՀՀ կառավարությունը դադարեցրել է փախստականներին բնակարանների տրամադրումը: Այնինչ  ՄԱԿ-ը փախստականների բնակարանային խնդիրների լուծման համար տրամադրել է 20 միլիոն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեից 2003-2009-ի ընթացքում տարեկան 5  միլիոն դրամ է տրամադրվել:

Արդյո՞ք այս գումարները բավարա՞ր էին ՀՀ-ում ադրբեջանցի բռնի տեղահանվածների խնդիրների լուծման համար: Այս մասին տիկին Ալավերդյանն ասաց. «Իհարկե, բավարար չեն: Փախստականների խնդիրների հարցը ընդհանրապես դուրս է եկել քաղաքական օրակարգից, մենք այսօր չունենք մարմին, որը զբաղվում է կոնկրետ փախստականների կամ Ադրբեջանից բռնի տեղահանվածների հարցերով: Հարցին քաղաքական հնչեղություն պիտի տրվեր: Այնինչ Ադրբեջանում փախստականների խնդիրները լուծվում են փոխվարչապետի մակարդակով և համարվում օրակարգային թիվ մեկ հարց: Հայաստանում արտագաղթը մեծ թափ է ստացել, հստակորեն ասեմ, որ ամենամոբիլ խումբը փախստականներն են եղել, քանի որ չունենալով այն նվազագույնը, որ ունեին, նրանք առաջիններն են լքում երկիրը»:

Բաքվեցի համերկրացիների միության նախագահ Ռոբերտ Խաչատրյանն իրենց խնդիրներից վերաբերյալ ասաց հետևյալը. «Բաքվեցի փախստականների համար ամենալուրջ խնդիրը բնակարանայինն է: Այս հարցում մենք հանգել ենք այն եզրակացության, որ դա մտադրված է արված ՀՀ կառավարության կողմից: Մենք այս հարցում տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր՝ սկսած շինարարությունից մինչև բնակարանների բաշխում»:

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արագած Ախոյանն էլ նկատեց. «Նույն սխալը անում ենք նաև սիրիահայերի հետ: Մտածում ենք նոր թաղամաս կառուցել, մեկուսացնել սիրիահայերին, այնինչ պիտի ինտեգրել»:

Հիշեցնենք, որ քննարկումն ընդհատվել էր մի շարք ադրբեջանահայ փախստականների կողմից, որոնք չէին ցանկանում լսել ոչինչ, այլ բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31