Ադրբեջանական զինուժը մարտի 19-ի առավոտից մինչեւ երեկո գնդակոծել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց,որ գնդակոծվել են տների պատերը եւ տանիքները: Խոշոր տրամաչափի գնդացրի կրակից վնասվել է գյուղի մանկապարտեզի շենքի տանիքը: Գյուղապետն ասաց.
«Մանկապարտեզը սահմանից հեռու է 800 մ, մանկապարտեզ է հաճախում 27 երեխա: Գնդակոծության ժամանակ երեխաները շենքի առաջին հարկում էին»:
Ս. Սաղոյանը հայտնեց, որ չնայած կրակոցներին, գյուղն ապրում է սովորական կյանքով:
Մարտի 20-ին Չինարիի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:
Կարդացեք նաև
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ մի քանի օր առաջ ադրբեջանական զինուժը կրակել է գյուղի վրա, գնդակները դիպել են ճանապարհի հենապատերին, վնասներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կռիվ կռիվ խաղալը սխալ է:Պատերազմի սպասելով կռիվ կռիվ մի խաղացեք:Սկսեք նորմալ կռիվ, կամ դադարեցրեք գյադավարի թխկ թխկը:Սպասեք ձեր մեծերի կռվին էլի:Յա, էս ինչ են խաղում: