Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Սարգսյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան

Մարտ 20,2014 17:55

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք` շուրջ մեկ ամիս առաջ վերաքննիչ դատարանը, մերժելով փաստաբանի դիմումը, ուժի մեջ էր թողել Իսրայել Սարգսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված կալանքը: Իսրայել Սարգսյանը (Իսո) ձերբակալվել է հունվարի 27-ին Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ 104-րդ, 38-104-րդ (սպանության, սպանություն պատվիրելու համար) և 235-րդ հոդվածներով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նախաքննությունը դեռ չավարտված՝ ոստիկանությունը հայտարարեց, որ Թեւոսիկի եղբոր սպանությունը կատարել է Մովսես Ներսիսյանը` Իսրայել Սարգսյանի պատվերով: Իսկ արդեն սպանությունը կատարելուց հետո պատվիրատուն սպանել է նաև կատարողին` Մովսես Ներսիսյանին: Սակայն վերջինիս դիակը չկա եւ առ այսօր ոստիկանությունն այն չի կարողացել հայտնաբերել։ Այս հիմքով՝ Գայանե Գալոյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվի Մովսես Ներսիսյանի սպանության մեղադրանքը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարում` Իսրայել Սարգսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31