Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրվել պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նշանյանը

Մարտ 20,2014 17:35

Օրերս պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանը արժանացավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Դրանով ՀՀ սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սևան Նշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է: Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման կարևոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, «Բառերի տոհմածառ»-ը, մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաև թուրքերենի ուսումնասիրության և զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար:

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆ

Ծնվել է 1956 թվականին, Կ. Պոլսում: Նախնական ուսումը ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի Մխիթարյան վարժարանում: Միջնակարգ ուսումը սկսել է Ըշըք Լիցեում, հետո շարունակել և ավարտել է Ռոբերտ քոլեջը: 1974 թ., բարձրագույն ուսում ստանալու նպատակով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Յել /YALE/ և Կոլումբիա /COLUMBIA/ համալսարաններում ուսանել է պատմություն, փիլիսոփայություն և Հարավային Ամերիկայի քաղաքական պատմություն: 1984-85 թ.թ. Կոմմոդոր /Commodore 64/ անուն համակարգիչը առաջին անգամ Թուրքիա բերող, համակարգչային այդ ընկերության մասնաճյուղը ստեղծողը և համակարգչային նույնանուն առաջին ամսաթերթի հրատարակողն է: Ճամփորդել է աշխարհի տարբեր երկրներում և ճանապարհորդությունների ընթացքում իր տեսած վայրերի մասին բազմաթիվ գրքեր է գրել, բրիտանական և ամերիկյան մեծանուն ընկերությունների համար զբոսաշրջությանը և հետաքրքիր ուղևորություններին վերաբերող գրքեր է հեղինակել: 1998 թ. հրատարակվել է Ս. Նշանյանի հեղինակային «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, որից հետո՝ նմանատիպ գրքեր 1, 2, 3 … հերթական թողարկումների բազմաթիվ տպագրում է եղել: 1996 թ. հաստատվելով նախկինում հունական Նէա Էֆեսոս, այժմ Շիրինջե կոչվող փոքրիկ գյուղում՝ այստեղ կառուցել է հյուրանոց և սկսել այս ոլորտում աշխատելով վաստակել: Նույն գյուղում պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ շինարարական աշխատանքներ է կատարել, տասնյակ տներ է վերականգնել, վերակառուցել, ինչի համար լուրջ խնդիրներ է ունեցել թուրքական իշխանությունների հետ:
Ս. Նշանյանի հրատարակած գրքերի ոչ ամբողջական ցանկն է.
Փոքր հյուրանոցների գրքեր Անկարայից Արևելքում գտնվող Թուրքիա Հետաքրքրվողների համար Արևելյան Թուրքիա Բոլորի չիմացած արտակարգ վայրեր Բառերի Տոհմածառը Բառերի աճպարար Էլիֆի եզը կամ անակնկալների գիրքը Սև ծով Անունը մոռացած երկիր Սխալ Հանրապետություն և «Աթաթուրք և քեմալիզմի առթիվ 51 հարց» Առյուծով ճանապարհ Թուրքերենի ծագումնաբանական բառարան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31