Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ընտրություն չեն հասնի, քարուքանդ կլինեն». ՀՀԿ պատգամավորը`քառյակին (Տեսանյութ)

Մարտ 20,2014 17:01

Ոչ իշխանական 4 ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելն ինչո՞վ կավարտվի, ի՞նչ արդյունք կունենա, այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին: «Մեր հարգարժան գործընկերներն առաջարկություն են ներկայացնում, ասում են` մարդուն փոխենք, չեն ասում` ի՞նչ անենք միասին: Հարգելիներս, անվստահություն ներկայացնելու մեխանիզմ գոյություն ունի, դա  բարի ցանկություն չէ, քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, այսինքն` դա հնարավոր պետք է լինի: Քաղաքական այդ 4 ուժերը դեռ շատ շուտվանից իրար հետ մտել են համագործակցության մեջ ու կառավարության ցանկացած լուրջ գործառույթին իրենք դեմ են քվեարկում.  պետական բյուջե` դեմ են, կառավարության ծրագիր` դեմ են քվեարկում: Իրենք չունեն մեծամասնություն, ինչքան էլ ուզում են հավաքվեն, անվստահություն ներկայացնեն»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ասաց. «2012 թվականի ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» իշխող կոալիցիայի մաս էր կազմում, այդ ընթացքում երկիրն ունեցել է որոշակի զարգացումներ, հետագայում «Բարգավաճ Հայաստանը» գտել է, որ երկիրը գնում է ոչ ցանկալի ուղղությամբ, եւ այդ փուլում՝ 2012 թվից հետո էլ առաջարկ է եղել կոալիցիա մտնենք, մենք չմտանք: ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ քաղաքական գործունեության վրա ազդեցության չափեր չուներ այնքան, որքան ինքը քվե է ստացել: Մենք 2 տարի քաղաքակիրթ ենք գործել, համագործակցելով քառյակի հետ մենք ակտիվացնում ենք մեր գործունեությունը, գնահատական ենք տալիս կառավարության գործունեությանը, գնահատական, ոչ թե մերկապարանոց ասում ենք` սա էլ է քիչ, ասենք` կառավարություն, ա’յ դու սենց ես արել, դե գնա հիմա: Հարց եմ տալիս` դու ո՞վ ես, ի՞նչ ես անելու, ի՞նչ երաշխիք, որ անելու ես»:

Պարոն Մելքումյանի խոսքին միջամտեց պարոն Այվազյանն ու հեգնանքով ավելացրեց` «Հիմա կարող ենք արձանագրել, որ դուք օպոզիցիա՞ եք, այլընտրա՞նք, կողմնորոշվեք»:

Aravot.am-ի ճշտող հարցին, քառյակի ներկայացուցիչներն ասում են` կոնսոլիդացիան ենթադրում է իշխանափոխություն` նախագահի եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, արդյոք ՀՀ նախագահի հրաժարականն էլ կպահանջեն, Միքայել Մելքումյանն ասաց. «Մենք 4 ուժերով կունենանք միասնական տնտեսական ծրագիր»:

Իսկ պարոն Այվազյանը նորից հեգնանքով ասաց` «Միասնական մեկ ցուցակով հանդես կգաք ընտրությունների ժամանակ»: «Մինչեւ 2017 թվի ընտրություն չի հասնի, այդ ծրագրով հանդես կգանք ու Սահմանադրության շրջանակներում կգործենք»,-նշեց պարոն Մելքումյանը:

Վարդան Այվազյանն էլ հաստատեց ու էլի հեգնանքով` «Մինչեւ ընտրություն չեն հասնի, քարուքանդ կլինեն»:

Որքան էլ, որ Մելքումյանը փորձում էր գեղեցիկ ներկայացնել իրենց քայլերը, որ Մայդան չեն ուզում լինի, անձերի խնդիր չեն դնում, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը մեկ արտահայտությամբ վերջ դրեց ԲՀԿ-ի ծրագրերի Սահմանադրական ճանապարհով իրագործմանը. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նույնիսկ առանց ՕԵԿ-ի, ունի քաղաքական մե-ծա-մաս-նու-թյուն»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Չմտածեք, պատերազմի նավը կմոտենա կառամատույցին և առնետները…ու…օյ, օյ, օյ…
    Քարուքանդ լինելիս բոլորով, թացով ու չորով, ղաղաղայով ու հայոց գրավյալ պետությունով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31