Նախագահ Օբաման նշել է, որ ռազմական տարբերակը չի քննարկվում, սակայն Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պատրաստ են «է՛լ ավելի կործանիչ տնտեսական գործողությունների ձեռնարկման»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառել է Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը Ուկրաինայում՝ ասելով, որ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունները «պատշաճ չէին լինի»:
«Մենք կմոբիլիզացնենք մեր դիվանագիտական հնարավորությունները՝ ստեղծելու համար միջազգային հզոր կոալիցիա, որը հստակ նշան կուղարկի այն մասին, որ Ուկրաինան պետք է ինքը կարգավորի իր ճակատագիրը», – ասել է նախագահ Օբաման «Քեյ-Էս-Դի-Էն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով. «Կարծում եմ՝ ուկրաինացիները կընդունեին, որ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունները պատշաճ և բարենպաստ չէին լինի Ուկրաինայի համար»:
Նախագահ Օբաման հարցազրույցում նշել է, որ ռազմական տարբերակը չի քննարկվում, սակայն Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պատրաստ են «է՛լ ավելի կործանիչ տնտեսական գործողությունների ձեռնարկման»:
Կարդացեք նաև
«Ակնհայտ է, որ չենք ցանկանում իրական պատերազմ առաջացնել Ռուսաստանի հետ: Ուկրաինացիները դա չեն ցանկանում: Եվ ոչ ոք չէր ցանկանա», – ասել է նախագահ Օբաման:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում