Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ «Դեմ եմ»-ի ավտոերթի մասնակցի՝ վարչապետն ուզում է թուլացնել իրենց պայքարը (Տեսանյութ)

Մարտ 20,2014 16:12

 

 

Մարտի 22-ին Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության հավաք-երթի մասին այսօր նախաձեռնության անդամներն իրազեկեցին Հանրապետության հրապարակից մեկնարկած ավտոերթի ընթացքում:

 

Մեկ ժամ Հանրապետության հրապարակում, մեկ ժամ էլ Աբովյան պուրակի շրջակայքում նրանք իրազեկեցին առաջիկա երթի մասին եւ կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքի պարտադիր բաղադրիչի վտանգների մասին իրազեկող թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին:

 

Ակտիվիստների իրազեկման ակցիան Հանրապետության հրապարակում ոստիկանները փորձեցին խոչընդոտել` թույլ չտալով նախաձեռնության անդամներին մեքենաները վարել ազդանշաններով: Բայց ավելի ուշ, երբ նախաձեռնության հետ կապ չունեցող վարորդներ էլ միացան ավտոերթին, ոստիկանները դադարեցին միջամտել:

 

Ավտոերթի մասնակից Արման Ավետիսյանը, նախորդ ավտոերթի հետ համեմատելով` ասաց, որ այս անգամ մեքենաների թիվն ավելի մեծ էր ու այս անգամ իրենց նախաձեռնությամբ իրենց ակցիային միացել էին նաեւ քաղաքացիներ:

 

Մեր հարցին, ճի՞շտ եք համարում վարչապետ Տիգրան Սարգսյանի `երկխոսության առաջարկն այս փուլում մերժելու որոշումը, Արման Ավետիսյանը պատասխանեց, որ երկու ամիս առաջ իրենք արդեն հանդիպել են վարչապետի հետ, ներկայացրել օրենքի շուրջ առաջացած խնդիրները եւ իրենց պահանջները. «Եվ եթե այդ ամեն ինչը ուղղակի թերությունների համատեքստում է, ինչպես վարչապետն ասաց, ուրեմն նրա մոտեցումը մեր մոտեցումներին չի համապատասխանում, մեր պահանջները չեն բավարարվում: Կոնկրետ ասում ենք, որ պետք է հանվի պարտադիրը: Այսինքն, դա ոչ թե թերություն է, այլ օրենքի բնույթն է: Իսկ իրենց կողմից փոփոխությունների պատրաստակամություն չեմ տեսնում: Միշտ էլ պատրաստ ենք բանակցել, խոսել, եթե հանեն պարտադիրը, խնդրեմ բազմաթիվ առաջարկներ, տեսակետներ ունենք, կարող ենք ներկայացնել նոր օրինագծի մշակման փուլում: Բայց այս փուլում, երբ գործը ՍԴ-ում է, գնանք ` ինչի մասին բանակցենք»:

 

Նրա համոզմամբ, վարչապետն իր նպատակներն ունի` «Դեմ եմ»-ի երիտասարդներին երկխոսության կանչելու հարցում. «Պայքարը թուլացնել, շարժման մեջ աժիոտաժ մտցնել: Հնարավոր է նաեւ համոզելու միջոցով մեզ հետ պահելու մտադրություն ունի, բայց այս փուլում , այս ձեւաչափով քննարկելու բան չկա: Մեր խնդիրներն ու պահանջներն արդեն ներկայացրել ենք նաեւ վարչապետին»:

 

 

Avtoert_12 Avtoert_11 Avtoert_14

Avtoetr_4 Avtoetr_3 Avtoetr_2 Avtoetr_1 Avtoetr_5

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31