2014թ.-ի մարտի 20-ին ժամը 12:00 ԵՃՇՊՀ-ն և ՀՊՃՀ-ն իրարից անջատող երկրորդ հարկի վերջին պատը քանդվեց, այսուհետ ազդարարելով երկու համալսարանների խորը համագործակցության և ինտեգրման մասին:
«Այսօր վերջապես վերականգնվեց պատմական ճշմարտությունը և երկու համալսարանների շենքը «լիաթոք շնչեց»: Արհեստական ստեղծած պատերը չեն կարող նպաստել բուհական համակարգի զարգացմանը»,- իրենց ուսանողական տարիները վերհիշելով իրար հետ զրույցում նշում էին ԵՃՇՊՀ-ի և ՀՊՃՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը` ներկա լինելով այդ պատմական պահին:
ՀՊՃՀ-ի և ԵՃՇՊՀ-ի ճեմասրահ իրարից անջատող առաջին պատը քանդվեց 2012թ. հունվարի 18-ին` ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և ՀՊՃՀ-ի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի համատեղ որոշմամբ:
«Այսօրվանից երկու համալսարանների տարածքները`լաբորատորիանները, լսարանները, դպրոցները, սպորտային դահլիճը, մի խոսքով ամենը ծառայելու է երկու համալսարանների ուսանողների կրթության զարգացման համար:»,- իր խոսքում ասաց ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Կարդացեք նաև
ԵՃՇՊՀ-ի մամլո քարտուղար Ժասմեն Վիլյան
20.03.2014թ.