Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Կիևը չպետք է շտապի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հարցում. Յացենյուկ

Մարտ 20,2014 15:23

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ և արտասահմանյան անձնագիր մտցնելու հարցում չպետք է շտապեն, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այստեղ պետք է յոթ անգամ չափել ու մեկ անգամ կտրել, – ասել է Յացենյուկը մարտի 20-ին Բրյուսելում, – դժվար թե նման նախաձեռնությունը արդյունավետ լինի Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու տեսանկյունից»:

Ըստ նրա, հարցը կարևոր մարդկային նշանակություն ունի հենց Ուկրաինայի համար: «Առանց վիզայի ռեժիմը բխում է բազմաթիվ ուկրաինացիների շահերից, առաջին հերթին՝ երկրի արևմտյան և հարավային բնակիչների համար, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան կամ բարեկամներ ունեն սահմանի մյուս կողմում», – ասել է Յացենյուկը:

Մարտի 19-ին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է մտցնում:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31