Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի անկախացումը Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխության վրա չի ազդի (Տեսանյութ)

Մարտ 20,2014 14:38

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը հերթական անգամ Արեւմուտք-Ռուսաստան ուժի ցուցադրում է, մարդակային ամբողջ պատմության մեջ մենք նորից տեսանք, որ ուժն է ծնում իրավունք, եւ բացի ուժից, այլ լուծող խնդիր չկա: Այսինքն` այլ կատեգորիաներ, որ մենք սին մտածել ենք, երազախաբ ենք լինում շատ-շատ բաների հետ կապված: Պարզապես ուժն է որոշիչ»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նրա խոսքերով` քաղաքականության մեջ երկակի ստանդարտներ են գործում եւ Ռուսաստանն էլ կարողանում է նույնկերպ բոլոր գործիքները` տնտեսական եւ այլ, կիրառել. «Այդ ամենը ուժային կենտրոնների կողմից թելադրվող քաղաքականություն է, դրա համար պետք է լինել ոչ ռուսամետ, ոչ արեւմտամետ, այլ` հայամետ: Ղարաբաղյան մեր խնդիրներից մեկը` ո՞ր ֆորմատի տակ չի տեղավորվում, երկու կողմն էլ չեն տեսնում դա, որովհետեւ երկու կողմին էլ ձեռնտու չէ»:

Aravot.am-ի այն հարցին, որ Ռուսաստանի քայլը Ղրիմի նկատմամբ, այսինքն անկախության ճանաչումը, ինչպե՞ս կազդի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա, գոնե Ռուսաստանի կողմից որեւէ բան կփոխվի՞, պարոն Այվազյանն ասաց ` «Ոչ մի բան էլ չի փոխվի»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ համաձայնվեց Վարդան Այվազյանի կարծիքի հետ եւ զուգահեռներ անցկացրեց Կատալոնիայի հետ, որը մի քանի տարի է պատրաստվում է հանրաքվեի, սա լիովին համընկնում է Իսպանիայի Սահմանադրության հետ: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա պարոն Մելքումյանն ասաց, որ առայժմ Ղարաբաղի ստատուս քվոն չի փոխվի:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31