Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Չի կարելի համեմատել Լեռնային Ղարաբաղը եւ Ղրիմը (Տեսանյութ)

Մարտ 20,2014 14:22

Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ չի կարելի որեւէ զուգահեռ անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ: «Ղրիմում պարզ անեքսիա էր, դասական անեքսիա, որը ոչ մի կապ չուներ ինքնորոշման հետ: Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Կոսովոյի դեպքում նորմալ ինքնորոշում էր, տարիների պայքար, տարիների պրոցես, իսկ Ղրիմում ոչ մի շարժում չկար, բերեցին մի քանի օրում, արագացված կարգով դրեցին զորքերը եւ շատ արագ «հանրաքվե» անցկացրեցին»,-ասաց նա:

«Առավոտի» հարցին՝ այսինքն, համաձա՞յն չեք ՀԱԿ-ի դիրքորոշմանը, որ դա «հստակ կամարտահայտություն էր, ինքնորոշում» էր, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը հետեւողական է այդ հարցում, Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղուց էր ասում, որ մենք Ռուսաստանի հետ պիտի լինենք»:

Ավելի ուշ ավելացրեց, որ ցանկացած երկրում, անկախ իշխանության որակից, ընդդիմությունը պետք է իշխանության համեմատ ավելի առաջադեմ, պրոգրեսիվ լինի, այնինչ մենք դա չենք տեսնում:

Այդուհանդերձ, առնվազն պաշտոնական մակարդակով մենք պետք է զգույշ լինենք եւ ոչ մի կտրուկ հայտարարություն չանենք՝ ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ Ուկրաինայի դեմ, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ խստության սանկցիաներ կկիրառվեն Ռուսաստանի դեմ, եւ մյուս կողմից էլ՝ չգիտենք, թե որքա՞ն խորը կգնան ռուսական կապրիզները:

«Առավոտի» նկատառմանը, որ այն երկրները, որոնք փորձեցին պոկվել Ռուսաստանից՝ լուրջ զոհերի գնացին. Վրաստանն ու Ուկրաինան տարածքներ են կորցրել, բայց մենք չունենք «տալու» բան՝ եթե Ղարաբաղը տանք՝ Ռուսաստանից «ազատվելու» դիմաց, կկորցնենք ողջ Հայաստանը, տնտեսագետ Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Ռուսաստանից պոկվելը ցավոտ է լինելու: Միշտ էլ այդ երկրից պոկվելը ցավոտ է», սակայն քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հավելեց, որ մենք խնդիր չունենք Ռուսաստանից պոկվելու.«Մենք ռուսական ռազմաբազաներն ունենք այստեղ, ոչ մի խոսք չենք ասել, որ ուզում ենք ՆԱՏՕ կամ ԵՄ գնանք, մենք ընդամենն ասում ենք, որ պետք չի Մաքսային միություն շտապել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31