Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կթողնի: Այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեցին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Երկու բանախոսներն էլ միակարծիք են` նախ տրանսֆերտների կրճատում կլինի՝ թե Ռուսաստանից, եւ թե Ուկրաինայից եկող:
Պարոն Այվազյանի ներկայացմամբ`«Մեր տարեկան տրանսֆերտները 2,4 միլիարդ են, որի մոտ 60%-ը Ռուսաստանից է գալիս, ֆինանսական հոսքերը, բնականաբար, կնվազեն, ապրանքաշրջանառության վրա կազդի: Շատը` շատ է ազդելու, քիչը` քիչ: Տնտեսությունը փոքր է, բայց էդ քիչը մեր համար կարող է շատ լինի, որովհետեւ, եթե միլիարդատերը 1 միլիոն կորցնի, դա իր համար ցավալի չի լինի, բայց 1000 դրամ ունեցողը, եթե 200 դրամ կորցնի, ինքն իրեն ահավոր վատ է զգում»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ Հայաստանի` Ռուսաստան արտահանման ծավալը 250-300 միլիոն դոլար է. «Ռուսաստանից մենք ստանում ենք շատ տրանսֆերտներ, այո, եթե աշխատանքներ չեղան, տրանսֆերտները կրճատվելու են, բայց աշխատանք կլինի, թե` չէ, առաջիկայում կերեւա: Ռուսաստանում էլ անկումային տենդենց կա. 2013 թվականի 3,5% տնտեսական աճը իջել է 1,5%-ի»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ