Այսօր` մարտի 20-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին Համահայկական Ձմեռային խաղերի մասնակից գյումրեցի մեդալակիր մարզիկներին: Քաղաքապետը նախ շնորհավորեց մարզիկներին, միաժամանակ հույս հայտնելով, որ այս ձեռքբերումները լավագույն խթան կհանդիսանան հետագա հաջողությունների համար:
Պատասխան խոսքում հավաքականի մարզիչ Սլավիկ Սարգսյանը բարձր գնահատեց մարզիկների ցույց տված հաջողությունները: Ըստ նրա, Գյումրին լավագույնս առանձնացել է` սկսած մարզիկների վարպետությունից մինչև մարզահագուստ, միաժամանակ շնորհակալություն հայտնելով Սամվել Բալասանյանից ցուցաբերած աջակցության համար:
Իր հերթին քաղաքապետը շեշտեց, որ միշտ պատրաստ է աջակցել Գյումրիում սպորտի զարգացմանն ու առաջընթացին: Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը մարզիկներին ու մարզիչներին հանձնեց հուշանվերներ ու դրամական պարգևներ:
Հիշեցնենք, որ առաջին Համահայկական Ձմեռային խաղերին Գյումրին ներկայացել էր մեկ մարզաձևում (դահուկավազք) 15 մարզիկներով, որոնք ներկայացնում են Գյումրիի Ձմեռային մարզաձևերի մարզադպրոցը: Տվյալ մարզաձևում խաղարկվող 12 մեդալներից 6-ը Գյումրի են բերել, ընդ որում երկուսը` ոսկե:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն
Թե ասա, դու ով ես էդ երեխեքի համար, մի գլուխ մենակ նկարվում ես , բալասանյան, մեկ էլ ուրիշների գործերը քեզ վերագրես, այլ բան չես արել կյանքիդ մեջ