«Իհարկե, Հայաստանում չորս քաղաքական ուժերը, որ համաձայնության են եկել ինչ-որ խնդիրների շուրջ՝ եթե չեմ սխալվում, առաջին անգամ է: Սակայն, միաժամանակ, այնպես չէ, որ բոլոր հարցերի շուրջ բոլոր մոտեցումները նույնն են: Վերջին կոնսուլտացիաների ընթացքում տարբեր մոտեցումներ էին հնչում`կապված կառավարության հրաժարականի, այս կամ այն հիմնահարցի հետ: Այսինքն, ինչքան ես եմ հասկանում, ընդհանուր օրակարգ այսօր չկա»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը`պատասխանելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի`կառավարությանն անվստահություն հայտնելու ընդունած որոշմանը:
Ամեն դեպքում, եթե քաղաքական ուժերը կարողանում են ժողովրդավարական գործընթացների շրջանակներում համաձայնության գալ, համարում է այդ քաղաքական ուժերի իրավունքը:
Aravot.am-ի հարցին`գործող իշխանության համար իր գնահատմամբ ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, մանավանդ, որ ընդդիմությունը խոստանում է խորհրդարանական պայքարին զուգահեռ համատեղ միջոցառումների, ընդհուպ մինչեւ հանրապետական հանրահավաքների կազմակերպում, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Ընդհանրապես, ցանկացած դեպքում, ցանկացած քաղաքական գործընթացի, հատկապես, եթե խոսքը գնում է չորս ուժերի վերաբերյալ, ես մի քիչ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «ոչ իշխանական» ուժեր, թեպետ գիտնական եմ եւ երկար տարիներ զբաղվում են նաեւ քաղաքական գիտությամբ…մնացածը, եթե դա ընթանում է ժողովրդավարական գործընթացներում`ի՞նչ խնդիր է»:
ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» գործունեությանը վերաբերվող մնացյալ բոլոր հարցերին էլ բանախոսը տվեց ոչ հստակ պատասխաններ, խուսափեց այլոց հայտարարությունների մեկնաբանություններից`հավելելով, որ ի վերջո, ամեն ինչ որոշվում է ընտրություններով, որոշողն այն մարդիկ են, ովքեր գնում եւ քվեարկում են: Ի՞նչ խնդիրներ կառաջադրեն ընդդիմադիրները եւ ի՞նչ գործընթացներ կկազմակերպեն`համարում է իրենց խնդիրը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀԿ/ՕԵԿ-ն ինչի ուրիշ բան պի՞տի ասեր: ՀՀԿ-ն Հայաստանին ՈՉԻՆՉ չունի տալու: