Այս պահին «Մեդիա կենտրոնում» «Ադրբեջանահայ փախստականները 26 տարի ժամանակավոր կացարաններում. սոցիալական ու քաղաքական մեկուսացում» թեմայով քննարկում է տեղի ունենում, բայց փախստականների կրքերն այնքան բորբոքվեցին, որ նրանք քննարկման ձևաչափը խախտելով սկսեցին պարզապես գոչել իրենց խնդիրների մասին:
Փախստականներից մեկը մեղադրում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ իրենց հատկացված բնակարանային տարածքը յուրացրել է, մյուսները՝ ընդհանրապես հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և հայոց լեզուն սովորելուց և մտածում Հայաստանը լքելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ