Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի տարածքը ինքնակամ լքելու առաջին պատճառ են համարել կարոտը եւ ընտանեկան պատճառները

Մարտ 20,2014 12:57

«Կոնգրես» հյուրանոցում սկսվել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում» զեկույցի ներկայացումը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացրեց զեկույցը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի շրջանակներում: Հարցումներ էին կատարվել հիմնականում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կիրառման արդյունավետության հետ կապված, հետազոտությունում ընդգրկվել էին երեք մարզեր եւ Երեւան քաղաքը:

Sakunc_1 zinvac zinvac-2

Արթուր Սաքունցը ներկայացրեց կարգապահական խախտումները, ասելով, որ հետազոտության շրջանակներում արծարծված հարցումների արդյունքում պարզվել է, որ ծառայության ընթացքում հարցման ենթարկվածների 32,6%-ը ենթարկվել է տույժի, 67,4%-ը որեւէ տույժի չի ենթարկվել: Ըստ զեկուցողի՝ տույժերի կիրառման պատճառ են հանդիսանում յուրաքանչյուր 5-ից 1-ի կարծիքով՝ միջանձնային կոնֆլիկտները, կարգապահական կանոնների խախտումները (հեռախոսով խոսել, մարտական հերթապահության կանոնների խախտում, արտաքին տեսքի խախտում)՝ 30-8%-ը:

Ուշագրավ է, որ զորացրվածները զորամասի տարածքը ինքնակամ լքելու առաջին պատճառ են համարել կարոտը եւ ընտանեկան պատճառները: Յուրաքանչյուր 5-ից 1-ը հայտնել է, որ ցանկացել է հանդիպել ընկերներին: Ըստ Ա. Սաքունցի՝ մտահոգիչ է ոչ շարային կեցվածքի հիմքով կարգապահական կալանքի ենթարկելու հանգամանքը եւ պրակտիկան: Գործել է նաեւ խրախուսման 13 կետից բաղկացած համակարգ: Ի դեպ, խրախուսանք է համարվել նաեւ կարգապահական տույժից զինվորներին հանելը:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31