Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյան. Ղրիմի հարցում հայկական կողմերի մոտեցումը նորմալ է

Մարտ 20,2014 12:43

«Ես չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում խնդրահարույց իրավիճակ կստեղծվի Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցության հետ կապված»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդայնը, անդրադառնալով ընթացող զարգացումներին:

Ըստ բանախոսի, Հայաստանն ունի քաղաքական հայտարարությունը, քաղաքական կամքը, կա ճանապարհային քարտեզը, ՄՄ-ում երեք երկիր կա, մնացածը` կտեսնենք: Շատ հիմնախնդիրներ, նա չի տեսնում:

Արեւմուտքը հայտարարեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին, իրավիճակը կարծես առավել լարվում է ու այս իմաստով հնարավո՞ր են պատերազմական գործողություններ Ղրիմի տարածքում ու ի՞նչ անդրադարձ կարող են դրանք ունենալ Հայաստանի, մասնավորաբար, ԼՂՀ հարցի վրա: «Արեւմուտքը հայտարարում է սանկցիաների կիրառման մասին, սակայն, ինչպիսի`տնտեսակա՞ն, քաղաքակա՞ն, ի՞նչ բնույթի: Տեսեք, ԱՄՆ-ում, քվեարկությունը որոշակիորեն հետաձգվեց: Մոտեցումների մասին կան տարբեր կարծիքներ, դրանից հետո նոր կարելի է խոսել, բայց, որ լինեն բախումներ կամ երրորդ համաշխարհային պատերազմ, ես կարծում եմ այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց Մհեր Շահգելդյանը: Նա Հայաստանի շահերի հետ կապված անմիջական խնդիրներ, համենայնդեպս, չի տեսնում: Նաեւ չի բացառում, որ հնարավոր տնտեսական հիմնախնդիրները ամբողջովին կշրջանցեն Հայաստանին:

Հայկական պետությունների դիրքորոշումը բանախոսը համարում է նորմալ, քանի որ խոսք է գնում ազգերի ինքնորոշման մասին:

Ընդհանրապես, նա միանշանակ չի ընդունում Արեւմուտքից հնչող գնահատականները, միանշանակ չի համարում նաեւ ՌԴ-ից հնչող հայտարարությունները: Բայց չի կարծում, որ ՌԴ-ն մեկուսացման մեջ է, աջակիցներ չունի եւ այլն: Ամեն դեպքում, Ղրիմի հանրաքվեն նա համարում է ժողովրդի ազատ կամարտահայտում: «Մնացածը`քաղաքական գործընթաց է, մոտեցումներ են, որոնք դեռ երկար քննարկումների, հստակեցումների փուլ պետք է անցնեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31