Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Պետրոսյան. «Հայաստանը անտառների հետ կապված գլոբալ խնդիրներ ունի»

Մարտ 20,2014 12:40

Այսօր «Ուրբաթ» ակումբում ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց մարտի  20-ին նշվող անտառի միջազգային օրվա մասին:

Ռուբեն Պետրոսյանը խոսելով ՀՀ տարածքում գտնվող անտառներում տիրող  վիճակի մասին՝ ասաց, որ վերջին երկու տարվա ընթացքում 714 հեկտար անտառ է հիմնադրվել: Ըստ նրա` 2013 թվականի ընթացքում` 928 ծառ է ապօրինի հատվել, իսկ օրինակ  2012 թվականին դրանց թիվը կազմել է 1320: Բացի այդ` այրված տարածքներ կան, իսկ նման դեպքերը հիմնականում աշնանն են լինում:

«Անտառավերականգնման աշխատանքների նոր կարգ է ընդունվել: Բացի այդ` միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, համագործակցություն կա, սակայն դա էլ բավարար չէ, որ անտառները լիարժեք բարելավվեն»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը գլոբալ խնդիրներ ունի անտառների հետ կապված ու դա պայմանավորված չէ միայն հատումներով եւ, որ օրինակ 1994  թվի համեմատ, ծառահատումների միտումը գնալով նվազել է ու այս առումով, ամեն տարի դրական առաջընթաց  է արձանագրվում:

Ռուբեն Պետրոսյանն անդրադարձավ նաեւ աշխարհում բոլոր անտառների ոչնչացմանն ու տարածքների նվազեցմանը, եւ նշեց, որ մեր անտառներում հիմնականում չորս տեսակի ծառ է աճում ու խնդիր կա հատված ծառերի փոխարեն տնկել մեր ուզած ծառատեսակները:

Ռուբեն Պետրոսյանը հավելեց, որ անտառների պահպանության խնդիրը Հայաստանում իրականացվում է երկու մասով, ինչ վերաբերում է «Հայանտառի» մասով դրանց պահպանությունը, ապա ըստ նրա` կառավարման պլանի համաձայն, որը կազմվում է տաս տարվա համար ու այսօրվանը, որը հին է, սովետի ժամանակվա, սակայն տեղադրված է hayantar.am կայքում, որտեղից էլ կարելի ծանոթանալ ցանկացած ինֆորմացիայի:

Ռուբեն Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ պետբյուջեից անցյալ տարի հատկացվել է 800 մլն դրամ, այս տարի` 900 մլն-ից ավելի ու գնալով այս թիվն ավելանալու է, սակայն, նրա խոսքով` անտառների համար դա էլ բավարար չէ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31