ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ Ղրիմի միացումը «Ռուսաստանի գլոբալ ռազմավարության մասն է կազմում», և մտավախություն ունի, որ Ռուսաստանը հնարավոր է ռազմական ներխուժում սկսի Ուկրաինայի արևելք: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Հիմա մենք ամենաշատն անհանգստացած են նրանով, որ չգիտենք, (…) կներխուժի արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի արևելք», – ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ – ի Բրուքինգի ինստիտուտում:
«Եթե Ռուսաստանը շարունակի իր հարձակումը, նա կընտրի իր մեկուսացումը միջազգային ասպարեզում», – նշել է Ռասմուսենը:
«Մեզ մոտ՝ ժողովրդավարություններում մինչև որոշում ընդունելը քննարկում են, խորհրդակցում են, համեմատում են տարբերակները: Քանի որ մեզ համար թանկ է թափանցիկությունը, և մենք ընտրում ենք օրինական տարբերակները, որովհետև մենք ուժն օգտագործում ենք որպես վերջին միջոց, այլ ոչ թե որպես առաջնահերթություն», – պնդել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ