Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանական ուժերը, սովորության համաձայն, որսից առաջ արդեն կիսում են վագրի մորթին. «Հայոց աշխարհ»

Մարտ 20,2014 12:32

 Քառյակ կազմած ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», երեկվա դռնփակ հանդիպման վերջնարդյունքում որոշեցին կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ: 

Այդպիսով, կարելի է վերջապես թեթեւացած շունչ առնել, քանզի հայրենի քաղաքական դաշտում այս օրերի մշտածեծ հարցերից մեկն էլ որոշակի ուրվագծեր սկսեց ստանալ: Ճիշտ է, մինչեւ բուն նախաձեռնությունը ներկայացնելը ամբողջ մի ամիս կա, չհաշված եւս մի քանի օրը: Բանն այն է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը քառյակը նախատեսում է խորհրդարանի դատին ներկայացնել ապրիլի 28-ին:

«Հասկանում եմ, որ գործընթացը փոքր-ինչ երկարեց, բայց նման որոշման հանգելու համար անհրաժեշտ էր հասունացում»,-ասաց նա:

Դե ինչ, քառյակ կազմած ուժերը դեռ մի ամիս էլ ունեն է՛լ ավելի հասունանալու համար: Իսկ այդ ընթացքում մշակելու են սոցիալ-տնտեսական եւ քաղաքական քայլերի մի ծրագիր, փաստորեն… հաջորդ կառավարության համար: Այսինքն՝ դրանք պետք է լինեն քայլեր, որոնք կկատարվեն իշխանության եկած կառավարության կողմից` անվստահությունը հայտնելուց հետո:

Վերադառնալով բուն խնդրին, նկատենք, որ մեկ ամիսը, այնուհանդերձ, երկար ժամկետ է: Այդ ընթացքում ինչ ասես կարող է պատահել: Հատկապես եթե նկատի ունենանք, որ քառյակ կազմած բոլոր ուժերը չէ, որ իշխանության հետ կամուրջներն այրած վիճակում են կամ այդ մոտեցման կողմնակիցն են:
Մյուս կողմից՝ քառյակը քառյակ, բայց նրանք, այնուամենայնիվ, խորհրդարանում փոքրամասնություն են: Այսինքն՝ հարց բարձրացնելու համար ստորագրություններ կհավաքվեն, իսկ այ, կառավարությանն անվստահություն հայտնելու որոշում ընդունելու համար ձայները քչություն են անում: Քառյակի միակ հաշվարկը կարող է լինել այն, որ մեծամասնության մեջ գտնեն թաքնված համախոհներ կամ նախանշած ինչ-ինչ «թեւերի» վրա հոգեբանաքարոզչական գրոհ ձեռնարկելով՝ իրենց կողմը «քաշեն»:

Հետեւաբար առաջիկա մեկ ամսում դեռ զանազան հայտարարություններ կլինեն, տեղեկատվության ու հատկապես ուղղորդված ապատեղեկատվության դրսեւորումների նաեւ ականատես կլինենք։ Այնպես որ առաջիկա մեկ ամիսը քառյակին պետք է նաեւ դրա ու, զուգահեռաբար, փողոցային պայքարի ակտիվության որոշակի աստիճան ապահովելու համար:
Ոչինչ չենք ուզում կանխորոշել, բայց չստացվի այնպես, որ հայրենի ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերը, սովորության համաձայն, որսից առաջ արդեն կիսում են վագրի մորթին:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.1in.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31