Մարտի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ն ժամը 00.20-ի սահմաններում ոտքով հարվածելով և կոտրելով ծանոթի` 1982 թ. ծնված Ալեքսեյ Ն.-ի բնակարանի մուտքի դուռը, վիճաբանել է նրա հետ, խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով հարվածել և վնասել է նրա ձեռքի ցուցամատը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգեյ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային
Կարդացեք նաև