Մարտի 26-ին Մոսկվայում կայանալիք Բռնցքամարտի համաշխարհային սերիայի (WSB) քառորդ եզրափակչում Ռուսաստանի թիմը մրցելու է Ուկրաինայի լավագույն բռնցքամարտիկների հետ:
Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ռինգում Ռուսաստանը ներկայացնելու են իրենց քաշային կարգերի առաջին համարները: 49 կգ քաշային կարգում հանդես է գալու Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը: Մարզչի խոսքերով, միայն 64 կգ քաշային կարգում այդ օրը ռինգ չի կարողանա մտնել առաջատարը՝ Արմեն Զաքարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport-express.ru-ի