Իր ռուսական հայացքներով, ռուսամետությամբ հայտնի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ է համարում Ղրիմի և Ուկրաինայի հարցում Պուտինի դիրքորոշումը: Իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշումը համարում է «փայլուն»:
«Շատ ճիշտ արեց Պուտինը, ես իրա ցավը տանեմ, էդպես է պետք, որովհետև դա իրենց պապական հողն է: Ու հետո՝ ամեն մարդ իր կողմնորոշումն ունի. եթե ժողովրդի 90 տոկոսն ասում է, որ ուզում է Ռուսաստանին միանալ, ուրեմն պետք է միանա: Շատ ճիշտ արեց Պուտինը: Ամբողջ աշխարհի, Միացյալ ազգերի կազմակերպության օրենքների մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր տարածքում, ովքեր որտեղ բնակվում են, հանրաքվե են անում, և ոչ ոք իրավունք չունի իրենց կամքին բռնանալու: Փառք Աստծո, էդպես էլ եղավ»,- ասաց Ղուկասյանը:
Մեր դիտարկմանը՝ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է ռուսական զորքի ճնշման ներքո, ինչպե՞ս կարելի է ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները, Ղուկասյանը արձաքանքեց. «Էդպիսի ոչ մի ճնշում էլ չի եղել, էդպիսի բան չկա, ու ոչ մեկս չի տեսել: Ես գիտեմ, որ Ղրիմում շատ հայեր են ապրում, էնտեղից մենք ինֆորմացիա ունենք, որ իրենք բոլորը՝ 90 տոկոսն իսկապես ուզում են միանալ Ռուսաստանին:
Ինչու չպետք է միանան Ռուսաստանին, երբ երկու հոգի հարբած վիճակում այդ տարածքը, իրենց կնոջ կամ մոր փոխարեն, բռնել տվել էին Ուկրաինային: Ուկրաինան էլ նույն Ռուսաստանն է՝ կիևսկայա ռուս, ես զարմանում եմ, որ հեռուստատեսությամբ էդ բառերը չեն ասում: Վերջապես՝ նրանք հարազատ եղբայրներ են, և պետք չի նրանց մեջ կռիվ քցել. էդքան բան»,- հավելեց Ղուկասյանը:
Կարդացեք նաև
«Շատ ճիշտ է անում, ողջունում եմ նմանատիպ ղեկավարին՝ ինչպիսին Պուտինն է, ազգասեր, հայրենիք սիրող, և ես տեսա, որ այսօր իր ազգի համար լաց էր լինում: Թեև ասում են՝ բռնապետ է, բայց առանց դրա չի լինի: Դեմոկրատիայի տակ ավելի շատ բռնապետություն կա, քան թե Պուտինի գործելաոճում»:
Անահիտ Սվաճյան
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում
Ես քու ցավտել տանիմ ,դուխիտ ղուրբան , գենեռալ ջան !
Կեցցեն Պուտինոգրադի վասալները:
Երնեկ նրանց: Ինչ լավ կլիներ մենք էլ միանայինք, թե չե անկախանալը ոչ մի լավ բան չտվեց: Մինչև հիմի չհասկացա, թե ինչից և ումից ենք անկախանում? Երևի անկախացանք, որ մի որոշ շատ փոքր մասսա հեշտությամբ հարստանա, գործարաններ փակվեն, անհատական օրենքներ մշակվեն, թոշակները իջեցնեն, արտագաղտը բուռն զարգանա, և վերջապես շրջափակման մեջ գտնվենք:
Ի դեմս Պուտւնի , Ռուսաստանը ունեցավ ընտանիքի մի լավ հայր, որը որոշումներ կայացնող, ընտանիքը կառավարող մի ուժեղ մարդ է, Պուտինի նման քաղաքական գործիչ աշխարահում հիմա որ նայես չկա՝ բոլոր կողմերով որ վերլուծես, չկա էդ կարգի հզոր, հավասարակշռված, իր երկրի նպատակները իմացող գործիչ, ես էլ Վարդանի նման, Պուտինի ցավը տանեմ, հպարտ եմ, որ Ռուսաստանը ունի նման ղեկավար, այո, ռուսների համար եմ ուրախ, մարդիկ այդ ղեկավարի օրոք իրենց պաշտպանված են զգում, գիտեն, որ երկիրը անվտանգ է, իսկ վտագի դեպքում՝կլինի համարժեք հակահարված, այդ իմաստով, ես ինձ շատ վստահ էի զգում, երբ Գյումրին ղեկավարում էր Վարդան Ղուկասյանը: Նրա օրոք ես արխային էի, որ ամեն ինչին ճիշտ ձևով պատասխան կտրվի, գյումրեցոնց շահերը պաշտպանող կար,նա ճիշտ կողմնորոշվում էր,ես դա նկատել եմ նրա հետ նախընտրական հանդիպումների և հեռուստաեթերների ժամանակ, մի խոսքով, մեզ ուժեղ մարդիկ են պետք, ոչ թե թուլամորթ ու անողնաշար