Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբարոսություն է այն, ինչ իշխանությունները ցանկանում են անել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հետ. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 20,2014 12:00

Այն, ինչ վերջին տարիներին իշխանությունները անում են Երեւանի հետ՝ բարբարոսություն է, բարբարոսություն է նաեւ այն, ինչ իշխանությունները ցանկանում են անել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հետ։ Այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի նախկին աշխատակից, 65-ամյա Գագիկ Ղամբարյանը։

«Որպես օդանավակայանի նախկին աշխատակից, ես դեմ եմ, որ «Զվարթնոցի» շենքը քանդվի։ Դա հանցագործություն է, մեծ հանցագործություն է, որովհետեւ նմանատիպ շինություն Երեւանում այլեւս չկա, ինչպես չկա Երիտասարդական պալատի՝ «Կուկուռուզնիկի» պես շինություն։ Նման շենքեր քանդելը քաղաքի դեմքի դիտավորյալ աղավաղում է։ Երեւանի բոլոր հնությունները այս իշխանությունները քանդել են իրենց համար»,- ասաց քաղավիացիայի նախկին աշխատակիցը։

Նրա խոսքով, վերացված հին շենքերի շարքին է դասվում նաեւ Փակ շուկան. «Փակ շուկան վերածվեց սուպերմարկետի։ Բոլոր հնությունները վերացնում են ու դարձնում կամ սուպերմարկետ, կամ ավտոկայանատեղ։ Ասում են, թե դա անում են, որ աշխատատեղեր ստեղծեն, կամ էդպիսի մի բան։ Բայց երկիրը ուժեղանում է իր արդյունաբերությամբ, իսկ սա ոչ թե աշխատատեղ ստեղծել է, այլ չարչիություն։ Սա հանցագործություն է։ Եթե ուզում են երկիր զարգացնեն, թող աշխատատեղեր ստեղծեն, թող գործարաններ բացեն, ապրանք արտադրեն։

Կարող եմ օրինակ էլ բերել։ Լամպերի գործարանի արտադրանքը արտահանվում էր Ռուսաստան, իսկ հիմա նույն լամպերը, բայց անորակ, Հայաստան Չինաստանից, Կորեայից են բերում, այսինքն` նախընտրում են ոչ թե արտադրել, այլ դրսից բերել, մեջն էլ փող աշխատել, այդքան բան։ Հիմա ամբողջ քաղաքում քայլես՝ որեւէ հնություն չես տեսնի։ Միայն Պուշկինի ու եւս մի երկու փողոցում կա։ Հնությանը պատմություն է։ Երկիրը պետք է պատմություն ունենա, եւ այդ պատմությունը պետք է պահպանվի։ Խոսքը միայն Երեւանի մասին չէ, նույն վիճակում է նաեւ Գյումրին։ Գյումրին արվեստների, արհեստների եւ սպորտի քաղաք էր։ Իսկ հիմա՞։ Նորից եմ ասում, որ սա բարբարոսություն է»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31