Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Երջանկության միանշանակ բանաձեւ չկա»

Մարտ 20,2014 11:47

Այսօր «Ուրբաթ» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց օրվա խորհրդի` երջանկության միջազգային օրվա թեմայով:

Ահարոն Ադիբեկյանի ձեւակերպմամբ` երջանկությունը սիրո նման մի բան է, եւ ամեն մեկը յուրովի է իր համար սահմանում երջանկության չափանիշները. «Եթե խոսենք ազգային հատկանիշների առումով, ապա ասեմ, որ երկու տարի առաջ չափվեց դժբախտ ազգերի չափանիշն ու հայերը հայտնվեցին վերջին տեղերում ու այդ տեղեկությունը տարածվեց տարբեր երկրների շուրջ 3090 կայքերում: Իմ մեկնաբանությունը սրա վերաբերյալ հետեւյալն է` հայը միշտ կողմնորոշվում է միջին չափանիշներով, այսինքն`ապրել այնպես ինչպես ուրիշներն են ապրում ու հայերի մոտ ընդունված չէ երեւալ ավելի հաջողակ, ի տարբերությունն, օրինակ` ամերիկացիների»:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով`երջանկության միանշանակ բանաձեւ չկա, սա դարաշրջան հերքում է. «Մեզ մոտ երջանկությունը ավանդապաշտության հոտ ու համ ունի: Մեր ընտանիքներում բաներ կա, որ մեր երջանկության մեջ է մտնում: Բայց կնոջ եւ տղամարդու երջանկությունը մի քիչ տարբերվում է: Ռուսաստանում կինը կարող է առանց տղամարդու երեխա ունենալ եւ երջանիկ լինել, իսկ մեզ մոտ կան բազմաթիվ 40 տարին լրացած օրիորդներ, որոնք այդպես էլ երեխա ունենալու երջանկությունը չեն ունեցել, մի պատճառով,  որովհետեւ ամուսնացած չեն եղել: Իսկ տղամարդու պարագայում էլ` այս առումով երջանիկ չեն, քանի որ ընտանիք չեն ունեցել»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի`սոցհարցումների համաձայն այսօր ամենաերջանիկները համարվում են Կարիբյան կղզիներում ապրողները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31