WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը տիտղոսի պաշտպանության առաջին մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է չերնոգորցի Նիկոլա Սիեկլոչան: 35-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 27 մենամարտ, հաղթել 26-ում (8-ը՝ ժամանակից շուտ) եւ կրել մեկ պարտություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fightsrec.com-ի