Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան տոկոսային եկամուտ են ստանում ՀՀ կառավարության անդամները. «168 ժամ»

Մարտ 20,2014 11:20
tokos

Եթե ասենք, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի եկամտի աղբյուրը ոչ թե աշխատավարձն է, մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի։ Մեր քաղաքացիների մեծ մասն առանց դժվարության կթվարկի, թե որ պաշտոնատար անձն ինչ բիզնես ունի՝ անկախ նրանից, թե այդ բիզնեսներն արտացոլվա՞ծ են պաշտոնական հայտարարագրերում, թե՞ ոչ։ Սակայն մեր պաշտոնյաների եկամտի աղբյուրը ոչ միայն իրենց բիզնեսներից ստացված շահաբաժիններն են։ Նրանք եկամուտ են վաստակում նաև արդեն վաստակած գումարներից։

Այսինքն՝ չեն քնեցնում իրենց գումարները, այլ տոկոս են աշխատում դրանց վրա։ Խոսքը վաշխառությամբ կամ տոկոսով փող տալու մասին չէ, թեպետ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մեր պաշտոնյաները միջնորդավորված եղանակով բավականին մեծ գումարներ են տոկոսով տալիս և բավականին բարձր տոկոսադրույքներով (տարեկան՝ 60-120%-ով)։

Խոսքը միանգամայն օրինական տոկոսավճարների մասին է, որոնք մեր պաշտոնյաները ստանում են բանկերում՝ որպես ավանդ ներդրած գումարներից։ Այդ եկամուտներն, ի դեպ, արտացոլված են պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում։ Հենց դրանց հիման վրա էլ մենք ուսումնասիրել ենք ՀՀ կառավարության անդամների «տոկոսային» շարժը։ Հայտարարագրերը լրացվել են 2013 թվականին և վերաբերում են 2012 ֆինանսական տարվան (դրանք ամենաթարմ փաստաթղթերն են)։

 

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31