Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Այլընտրանքը մեր գործընկերն է». «Ժողովուրդ»

Մարտ 20,2014 11:17

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հարցազրույցից:

 Պարոն Նիկոյան, ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը որոշել են առաջիկայում անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը ու սկսել են այդ նպատակով ստորագրահավաքը։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ հարցին, եւ ըստ Ձեզ՝ քառյակին կհաջողվի՞ արդյունքի հասնել։

– Որպեսզի այդ հարցին պատասխանեմ, ընդամենը պետք է ուսումնասիրենք անցյալը։ Դուք հիշո՞ւմ եք, երբ պառլամենտական ընտրություններից առաջ այդ նույն 4 ուժերը հավաքվել էին ու Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագիտական տեխնոլոգիա էր իրականացնում, ինչպես որ ինքը խոստովանեց, եւ բոլորը՝ 4 ուժերը, տրամադրված էին հանրապետականի դեմ, միավորող ինչ-որ կոչեր էին արվում։ Այդ ընթացքում եւս ինչ-որ տակտիկական քայլեր էին մշակվում եւ այլն, եւ այլն, ու երեւի հիշում եք, թե այդ ամենն ինչով ավարտվեց՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հաղթանակով։ ՀՀԿ-ն պառլամենտում ձեռքբերեց մեծամասնություն, իսկ ԲՀԿ-ն էլ դարձավ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը։ Դրանից հետո եւս ուժերը միավորվեցին՝ կոնսենսուս մինուս 1 լոզունգի տակ, որպեսզի այլընտրանք հանդիսանան ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ։ Նմանատիպ կոչերով բավականին երկար ժամանակ առաջնորդվեցին այդ նույն ուժերը, իսկ արդյունքն ի՞նչ եղավ։ Կարծում եմ՝ դուք ականատես եղաք ու շատ լավ հիշում եք։

Բայց, կարծես թե, այս անգամ ոչ իշխանական ուժերն ավելի վճռական են տրամադրված ու փաստերի հիման վրա են կառուցում իրենց հայտարարությունները։ Գուցե այս անգամ կարողանա՞ն արդյունքի հասնել։

– Բայց հիշեք, որ նույն այդ 4 ուժերն են։ Իսկ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Ասում եմ, եթե ուզում ենք իմանալ, թե առաջիկայում ինչ կլինի, մենք կարող ենք ուսումնասիրել նախկին երկու դեպքերը եւ կռահենք, թե ինչ կարող է լինել երրորդ դեպքում։

Ես մի մտահոգություն ունեմ, որ քաղաքական դաշտում այլեւս դոմինանտ են դառնալու իշխանությունն ու այլընտրանք քաղաքական ուժերը։ Ընդդիմությունը, որպես այդպիսին՝ դե յուրե, իհարկե ինքն իր գործունեությունը կշարունակի, բայց դե ֆակտո քաղաքական գործոն չի լինելու, որովհետեւ բոլորը հավաքվում են այլընտրանքի շուրջը։ Իսկ այլընտրանքը մեր գործընկերն է ու մենք միշտ էլ կարողացել ենք հարցերի շուրջ քննարկումներ ունենալ եւ լուծել այդ հարցերը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31