Իր ակտիվությամբ երեկ Երեւան-Ապարան ճանապարհին լարված իրավիճակում առավել աչքի էր ընկնում հատկապես Աշտարակի ոստիկանության բաժնի պետ Արթուր Արիստակեսյանը, որը քաղաքացիական հագուստով էր։
– Պարոն Արիստակեսյան, ինչու՞ եք քաղաքացիական հագուստով։
– Մոռացել էի ձեզ հարցնեի։
– ՀՀ ոստիկանության մասին օրենքով ոստիկանները պարտավոր են հասարակական կարգը պահպանելիս կրել սահմանված ձեփ համազգեստ։ Գիտեի՞ք։
– Շնորհակալություն, որ ասացիք, կներեք, մյուս անգամ ձեզ կհարցնեմ՝ նոր։
– Դուք խախտում եք ոստիկանության մասին օրենքը։
– Ես օրենք չեմ խախտում, ես օպերատիվ ծառայության եմ։ Օրենքը դուք եք խախտում՝ փողոցը փակելով։
Զրուցեցինք նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի հետ։
– Պարոն գնդապետ, տարածքում բավական մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան. ինչո՞ւ:
– Չէ՛։
– Չէ՞ որ խախտվում է ՀՀ ոստիկանության մասին օրենքը։
– Չէ։
– Այսինքն՝ խախտում չէ՞, պարոն գնդապետ։
– Չէ, չէ՛, չէ։ Կան հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրենց աշխատանքն են կատարում։
– Պարոն գնդապետ, փաստորեն կա քաղաքացիական հագուստով ոստիկանների հատուկ ստորաբաժանո՞ւմ։
– Չէ՛։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության մասին օրենքով, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում
են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում