Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրիտ»-ի աշխատավարձերի վճարման համար կառավարությունը մտնում է նոր վարկերի տակ. «Ժողովուրդ»

Մարտ 20,2014 10:58

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը վճարելու համար կառավարությունը վարկ է վերցնում՝ չմանրամասնելով, թե վարկը ինչ աղբյուրներից եւ ինչպիսի տոկոսադրույքներով է հատկացվում։ Ու թեեւ նախարարը վստահեցրել է, որ վարկերը վերցվում են առանց բյուջետային երաշխիքների, այնուամենայնիվ՝ ինքնին փաստը, որ մի խումբ մարդկանց կողմից թալանված արդյունաբերական հսկայի շուրջ 2500 աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար կառավարությունը ստիպված մտնում է նոր վարկերի տակ, արդեն իսկ արտառոց է։

Ինչպես հայտնի է, «Նաիրիտ»-ն ունի շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք, որից՝ շուրջ 100 միլիոնը ԱՊՀ միջպետական բանկից վերցված վարկի գումարն է, ինչպես նաեւ մոտ 25 միլիոնը՝ որպես օֆշորային Rhinoville Property Limited-ի (որին պատկանում է «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը) երաշխավոր։ Գործարանը հայտնվել է մի քանի դատական գործընթացներում, որոնցից վերը նշված վարկատու աղբյուրին 2014թ. հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանում պարտվել է։ Իսկ ահա իրանական SandbadTir INTL Transport Co. LTD ընկերության՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով հայցը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է։

Այս ընթացքում, անգամ պարապուրդի մեջ գտնվելով՝ «Նաիրիտ»-ի օրական ծախսերը կազմել են 30 միլիոն դրամ, կամ՝ 70 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատակիցներին վճարելու համար օրական կուտակվող պարտքը՝ 3 միլիոն դրամ։ Բայց սա ամենեւին չի խանգարել, որ անցած տարիների ընթացքում «Նաիրիտ»-ի վրա իրենց ձեռքերը տաքացնեն եւ գրպանները հաստացնեն մի խումբ պաշտոնյաներ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31