ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը երեկ վերջնական որոշման եկան՝ սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Թե ինչպես է սրան վերաբերվում իշխանությունը, եւ արդյո՞ք որեւէ մտահոգություն կարող է առաջացնել այս նոր սկսվող գործընթացը իշխանական շրջանակներում, փորձեցինք հասկանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրույցի ընթացքում։
– Շատ լավ ա, որ էդ թեման կա, էդ թեման չլիներ՝ ո՞նց պիտի կարողանային մարդիկ թերթ պահեին, բան ասեին։ Էդ թեման վաղուց արծարծված թեմա է։
– Ճիշտ է, թեման վաղուց կար, բայց մինչ այժմ դեռ հստակ որոշված չէր՝ հայտնե՞ն անվստահություն, թե՞ ոչ։ Հիմա արդեն պարզ է։
– Բայց ես ի՞նչ անեմ, կանխե՞մ էդ որոշումը։ Իրենց խնդիրն է, հնարավորությունների սահմաններում փորձում են ինչ-որ գործ կատարել։
Կարդացեք նաև
– Իսկ այս գործընթացներն իշխանության մոտ որեւէ անհանգստություն կամ մտահոգություն չե՞ն առաջացնում։
– Եթե իշխանության մոտ անհանգստություն նկատվեր, էդ չորս ուժերի միավորումը հեչ կարեւոր չէր, որ անվստահություն հայտնեին, որովհետեւ կախված է քաղաքական մեծամասնության քվեարկությունից։
– Այսինքն՝ միանշանակ դե՞մ կքվեարկեք, ու հարցը կփակվի՞։
– Ոչ միայն դեմ կքվեարկենք, այլ նաեւ կհակադարձենք։ Դեմ քվեարկելը խնդիրն ամբողջական չի լուծում։ Բնականաբար, կհակադարձենք նաեւ: Օրինակի համար՝ հետեւյալն ասեմ, ըստ էության, հասարակությունն ինչ-որ մի տեղ պիտի հարց տա, չէ՞, որ երբ ասում եք իշխանություն փոխվի, որ դուք ավելի լավ կկարողանաք, էս կառավարությունը չի կարողանում, բայց բավականին լուրջ լծակներով իշխանության մեջ էիք, մի հատ հաշվետվություն տվեք հասարակությանը՝ դուք դրակա՞ն գործողություն եք կատարել, թե՞ բացասական։ Ես, օրինակ, գտնում եմ, որ ինքս դրական գործողություն եմ կատարել, եւ դա տարածում եմ կառավարության ամբողջական գործունեության վրա։ Էլ բանն ինչո՞ւմն է։ Կա նաեւ քաղաքականության մեջ անհեթեթության հասնող գրագիտություն, որից օգտվում են քաղաքական այս չորս ուժերը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում