iLur. Ինչպե՞ս եք վերաբերվում Ղրիմի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Լեւոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ.Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն եւ երկարաժամկետ խաղաղության ու ժողովրդավարության կարեւորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում: Միեւնույն ժամանակ, Կոնգրեսն իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ առաջացած հակամարտության կապակցությամբ, որը կարող է հաղթահարվել միմիայն երկու եղբայրական երկրների ժողովուրդների եւ իշխանությունների երկխոսության միջոցով` միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, ժողովրդավարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Կոնգրեսը նաեւ մտահոգված է վերջերս Ռուսաստանի եւ Արեւմուտքի` Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության միջեւ լարվածության աճի կապակցությամբ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաբյուր կայքում: