Շորթ-տրեկից օլիմպիական խաղերի 6-ակի եւ աշխարհի 20-ակի չեմպիոն, կորեացի Վիկտոր Անը, որը պաշտպանում է Ռուսաստանի մարզական դրոշի պատիվը, «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե Ղրիմի հարցում Ռուսաստանի հասցեին բացասական արտահայտվելու համար իրեն դրամ են առաջարկել:
«Ինձ զանգահարեցին եւ հարցրին, թե կարո՞ղ եմ վարձատրության դիմաց Ղրիմի հարցով ԶԼՄ-ներին բացասական մեկնաբանություն տալ Ռուսաստանի դեմ: Ինչ է, դուք ընդհանրապես խելքներդ թռցրե՞լ եք», – գրել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հերոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ РИА Новости-ի