Այսօր Կապանում երկրապահ կամավորականների միության Կապանի տարածքային բաժանմունքի հաշվետու ժողովին ներկա էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի նախագահն է: Կապանցի երկրապահների մասնակցությամբ կայացած հաշվետու ժողովի ժամանակ Սուրիկ Խաչատրյանն ընդգծեց, թե Կապանի տարածաշրջանում, Սյունիքում ապրող յուրաքանչյուր մարդ երկրապահ է, հայրենիքի պաշտպան, առավելեւս նրանք, ովքեր պատերազմական գործողությունների տարիներին չեն հեռացել եւ շարունակել են բնակվել Սյունիքում:
«Էսօր մենք խնդիր ունենք, որ մեզ մեր ժողովրդից չվանենք, կամ ժողովրդին մեզնից չվանենք, որովհետեւ նրանք մեզ նման մտածող հայրենասեր, հայրենապաշտ ժողովուրդ են, էսօր հնարավորինս ինչքան մեր շարքերն ընդլայնենք՝ մեզ համար պատիվ է», -կապանցի երկրապահներին ասաց Սուրիկ Խաչատրյանը:
«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի վարչության փոխնախագահն էլ հորդորեց, որպեսզի Կապանում ավելացնեն պատանի երկրապահների թիվը, եւ ներկայիս 6-ի փոխարեն լինեն 100 եւ ավելի:
Իսկ Կապանի բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանն էլ հավելեց, որ 30 պատանի երկրապահ էլ մեկնել է բանակ: Այնուհանդերձ, պատանի երկրապահների թիվը չգոհացրեց վարչության փոխնախագահին եւ պարոն Հարությունյանն առաջարկեց ընդլայնել նրանց թիվը: Վերջինս նաեւ տեղեկացրեց երկրապահներին, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ այսօր պետք է բացահայտվեն եւ հեռացվեն ազատամարտիկների շարքերում գտնվող պատերազմական գործողություններին չմասնակցած, բայց կեղծիքով մասնակցության փաստաթուղթ ձեռքբերած ու պետության աջակցությունից օգտվող անձինք, իսկ նրանց տեղը կզբաղեցնեն արժանիները:
Կարդացեք նաև
Այսօրվա հաշվետու ժողովի ժամանակ ներկայացվեց 2012-2013թթ. Կապանի տարածքային բաժանմունքի կատարած աշխատանքների հաշվետվությունը, բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը մանրամասն ներկայացրեց նաեւ կառույցի գործունեության ընթացքում կատարված ծախսերն ու բյուջեի մուտքերը: Ձեւավորվեց Կապանի բաժանմունքի խորհրդի կազմը, իսկ երկրապահների միաձայն որոշմամբ էլ կրկին ԵԿՄ-ի Կապանի տարածքային կառույցի նախագահ ընտրվեց Մանվել Օհանյանը:
Մանրամասները` տեսանյութում
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Դու,այ մարդասպան,արդեն վանելես քեզ,ու քո ոճրագործությունների համար արժանանալու էս ժողովրդի պատժին:
Պարոն Սերժ Սարգսյան,այդ թալանչին,որը Սյունիքի մարզը թալանել եվ վերածել է ավերակների,ինչ? կապ ունի երկրապահի հետ,եկելէ ստեղ որ ինչ? անի?
ԱՄՈ՜Թ բոլոր նրանց,ովքեր լուռ նստած-լսում են այս Լիսկա կոչվածի «ելույթը»:
ՀԱԶԱՐ ԱՄՈԹ «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ- ին,որ այս «նախկին ազատամարտիկը» ձեր շարքերում է:
ԱՄՈԹ Կապանի «հայրենասեր» զինկոմ Լեոնիդ Գրիգորյանին՝ որ լուռ նստած է դահլիճում:
ԱՄՈԹ հայ ազգին,որ լիսկան բանտում չէ:
R.I.P. Ավո: