Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը 1999 թվականի մայիսին ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի ընտրական շտաբում ներկա է եղել Արեւիկ Միրզոյանի (ըստ Սամվել Հարությունյանի տեղեկությունների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սիրուհին) եւ Սամվել Հարությունյանի զրույցին:
«Այդ կինը պատմում էր, որ կապ է ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ: Հետո ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի հրավերքով նրա հետ գնացել են ինչ-որ միջոցառման: Երբ կերուխումն ակտիվացել է, մի քիչ էլ գինովցել են ՝ էս աղջկան ասել են՝ երգիր, իմ հիշելով՝ այդ աղջիկն էլ երգչուհի էր: Մի անգամ է երգել, երկու անգամ է երգել ու հետո էդ աղջկա պատմելով՝ իր վրա կրակել են: Իր կյանքը հազիվ փրկել են: Հարուցված քրեական գործի փաթեթն էլ ձեռքին էր: Սամվել Հարությունյանն էլ ասաց՝ փաթեթը տուր, իրավապահ մարմիններով ամեն ինչ կպարզենք»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց պարոն Ավետիսյանը:
Նրա խոսքով, Արեւիկ Միրզոյանը ընտրական շտաբ էր գնացել ամուսնու հետ եւ Սամվել Հարությունյանին՝ որպես ապագա պատգամավորի էր դիմել՝ իր իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Պարոն Ավետիսյանը այդ տարիներին Խոջալուի ուսումնական գնդի հրամանատարն էր եւ Գորիս էր գնացել ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հրահանգով՝ Սամվել Հարությունյանի նախընտրական քարոզարշավին աջակցելու. «Ես Գորիսի Տեղ գյուղից եմ, ունեի ընտրազանգված, շատերն ինձ ճանաչում էին, խոսքի կշիռ ունեի: Սամվել Բաբայանը միայն ինձ չէր ուղարկել, այդ ժամանակ նա աջակցում էր նաեւ Արտաշես Գեղամյանին ՝ «Իրավունք եւ միաբանության» դաշինքին: Մենք էլ, լինելով իր ենթակաները, գնացել էինք՝ քարոզարշավին աշխատելու: Սամվել Բաբայանը չէր ցանկանում, որ այդ տարածաշրջանից Սուրիկ Խաչատրյանը ընտրվի պատգամավոր»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչու էր Սամվել Բաբայանն աջակցում Սամվել Հարությունյանին եւ ոչ երկրորդ թեկնածու Սուրիկ Խաչատրյանին, գեներալը չցանկացավ շատ մանրամասնել, միայն կրկնեց, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախընտրելի թեկնածուն Սամվել Հարությունյանն էր. «Սուրիկ Խաչատրյանին՝ որպես պատգամավորի թեկնածու, սատարում էր Վազգեն Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, որը Գորիսի կորպուսի հրամանատարն էր»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մանրամասներ էր հրապարակել Արեւիկ Միրզոյանի եւ Սուրիկ Խաչատրյանի կապի մասին:
Իսկ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել պարոն Հարությունյանին՝ իրեն այդ տեղեկություններով զրպարտելու համար եւ բողոքին կցել Արեւիկ Միրզոյանի հայտարարությունը, որով վերջինս հերքում է, թե ինքը եղել է Սուրիկ Խաչատրյանի սիրուհին, նրանից հղի վիճակում էլ ստացել հրազենային կրակոց, կորցրել երեխային: Ըստ պարոն Հարությունյանի, Արեւիկ Միրզոյանը նաեւ իր հայտարարությունում նշել է, որ եղել է իր սիրուհին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
լիսկան մարդասպան է,և պատիժը անխուսափելի է.
Պարոն Ավետիսյան, առաջին գծում, ուր մահն ու կռիվն էին, չեն եղել ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Սամվել Բաբայանը, ոչ էլ Սեյրան Օհանյանը, ի տարբերություն միջնադարի, արդի աշխարհում, որքանով հայտնի է, հրամանատարներն առաջին գծում չեն լինում: Ինչ վերաբերվում է Ձեր խոստովանությանը, որ որպես ՊՆ աշխատող մասնակցել եք Սամվել Հարությունյանի օգտին քաղաքական քարոզարշավին,խոսում է բանակ-քաղաքականություն, խառնուրդի մասին, ինչն անթույլատրելի է: Բացի այդ, առաջին գիծ մարդիկ չեն գնում իրար տեսնելու համար…
Լիկան (ու իր հարազատները) ԱՅՍՔԱ՜Ն ցավ պատճառեց հայ ազգին: