Մաշտոցի պողոտայից «Դեմ եմ պարտադիրին» շարժման մասնակիցները բաժանվեցին մի քանի խմբի եւ Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներով իրազեկման թերթիկներ բաժանեցին անցորդներին իրազեկելով, որ շաբաթ օրը՝ մարտի 22-ին Ազատության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու: Երիտասարդները թմբուկներով ու բարձրախոսով քաղաքացիների ուշադրությունն էին հրավիրում եւ հորդորում, անպայման, մասնակցել նրանց խոսքերով. «հակաօրինական, հակասահմանադրական կենսաթոշակային բարեփոխումներին»:
Նրանք պայմանավորվեցին հանդիպել օպերայում՝ Կարապի լճի մոտ, որտեղից կրկին խմբեր կազմած տարբեր փողոցներով շարունակեցին իրազեկման ակցիան:
Կարդացեք նաև
Թերթիկները ստացած քաղաքացիներից ոմանք բորբոքված քննարկում էին, թե նրանց աշխատավարձից քանի տոկոս է պահվում՝ խոստանալով, անպայման, ներկա գտնվել հանրահավաքին:
Նշենք, որ «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությանը միացել են Խորհրդարանական չորս ուժերը՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որոնք դիմեցին Սահմանադրական դատարան՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ