Ինչպես տեղեկացնում է «armchess.am» կայքէջը, շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել հայաստանցի պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանին:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ամերիկաբնակ հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցելով միջազգային բաց մրցաշարի (օփեն)` արդեն չորրորդ անգամ լրացրել է տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ