Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արոնյանը կարող էր հավասարվել Անանդին

Մարտ 19,2014 19:03

Այսօր Խանտի-Մանսիյսկում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի վեցերորդ տուրը:

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ սպիտակներով խաղում էր ետնապահ, ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ, մրցաշարային աղյուսակում միանձնյա առաջատարին` աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, միավորներով հավասարվելու լավ հնարավորություն ուներ: Մանավանդ, որ հնդիկ գրոսմայստերը արդեն ոչ-ոքի էր արել Սերգեյ Կարյակինի հետ: Սակայն Լեւոնը 48-րդ քայլում բաժանեց միավորը եւ նրա ու Անանդի միջեւ կես միավորի տարբերությունը պահպանվեց: Ավելին, մյուս պարտիաներում էլ գրանցվել էին այնպիսի արդյունքներ, որոնք հայ գրոսմայստերին հիմնական խմբից մեկ միավոր պոկվելու հնարավորություն էին ընձեռում: Հիմնական մրցակիցը` Վլադիմիր Կրամնիկը, պարտվեց Վեսելին Տոպալովին, անհաջող մեկնարկած Շախրիյար Մամեդյարովը Խանտի-Մանսիյսկում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ` Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Ինչեւէ, Արոնյանը 3,5 միավորով մնաց մաքուր երկրորդ հորիզոնականում: Վաղը մասնակիցների հանգստյան երկրորդ օրն է: Մարտի 21-ին` յոթերորդ տուրում, Լեւոն Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է: Իսկ վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

1. Վիշվանաթան Անանդ` 4,0 միավոր

2. Լեւոն Արոնյան` 3,5

3. Վլադիմիր Կրամնիկ` 3,0

4. Շախրիյար Մամեդյարով` 3,0

5. Պյոտր Սվիդլեր` 3,0

6. Վեսելին Տոպալով` 3,0

7. Սերգեյ Կարյակին` 2,5

8. Դմիտրի Անդրեյկին` 2,0

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` bilbaomastersfinal.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31