Լրահոս
Օրվա լրահոսը

2014թ. չորս կրոնական միավորումների ֆինանսավորման համար Վրաստանի կառավարությունը 4,5 միլիոն լարիի փոխարեն հատկացնում է 3,5 միլիոն

Մարտ 19,2014 18:57

Մարտի 18-ին տարածված տեղեկության համաձայն՝ Վրաստանի Կառավարությունը պահեստային ֆոնդից 2014թ-ին չորս կրոնական միավորումների ֆինանսավորման համար հատկացնում է 3.5 միլիոն լարի: Կառավարության դրույթի համաձայն` «Խորհրդային    միապետական ռեժիմից կրած վնասի մասամբ փոխհատուցումը» կիրականացվի Կրոնական հարցերով պետական գործակալության կողմից:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կբաժանվի տվյալ գումարը չորս կրոնական միավորումների միջև, դժվար հարց է: Քանի որ վերջնական որոշում դեռևս ընդունված չէ: Պետական միջոցների բաժանումը պետք է կատարի կառավարական հանձնաժողովը, որը դեռևս գտնվում է ձևավորման շրջանում: Մոտակա ժամանակներս այդ գործընթացը՝ համապատասխան կառավարական հանձնաժողովի ձևավորումը, կավարտվի» ,-«Միություն» լրատվական կենտրոնի հետ զրույցում ասաց Վրաստանի վարչապետի մամլո-ծառայության ղեկավարը:

Որպես տեղեկություն՝ Վրաստանի կառավարության կողմից վրաց ուղղափառ եկեղեցու ֆինանսավորումը սկսվել է 2002թ-ից: Ֆինանսավորման սկզբից մինչև 2013թ. ներառյալ Վրաց եկեղեցու պատրիարքարանը պետությունից ստացել է  160,672,200 լարի: 2002-ին Վրաց ուղղափառ եկեղեցու և պետության միջև  սահմանադրական համաձայնության ստորագրումից անմիջապես հետո եկեղեցին ստացավ 857,600 լարի: 2003թ.ի հեղափոխությունից հետո Վրաց Ուղղափառ եկեղեցու ֆինանսավորումը տարեցտարի աճում էր և իր առավելագույնին հասավ 2008թ.ի Ռուսաստանի հետ պատերազմից հետո, երբ 2009-ին Վրաց եկեղեցուն էր հատկացվել 26,394,900 լարի: Հաջորդ տարիներին ֆինանսավորումը փոքր-ինչ կրճատվել է և 2013թ-ին կազմել 25.000.000 լարի:

Հարգելի ընթերցողին հիշեցնենք, որ 2014թ հունվարի 27-ին կայացավ Վրաստանի Կառավարության նիստ, որի ընթացքում ուսումնասիրվեց 32 հարց: Հարցերից մեկն էր «Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ մի քանի միջոցառումների իրականացումը խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ» մասին օրինագծի ընդունումը: Նախագծի հեղինակն է Վրաստանի Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության նախարարությունը: Նախագծի աշխատանքներն ընթանում էին մի քանի ամիս շարունակ: Վրաստանի Կառավարության կողմից ընդունված օրինագծի համաձայն` խորհրդային իշխանությունների կողմից հասցված վնասի փոխհատուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի որոշակի գումար 4 կրոնական միավումների ֆինանսավորման համար, դրանք են` Հռոմեական-Կաթոլիկ, Հայ Առաքելական, Իսլամական և Հրեական միավորումները:

Սկզբնական տեղեկության համաձայն՝ չորս կրոնական միավորումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցեր 4.5 միլիոն լարիից:

«…Օգնության ընդհանուր գումարը կազմում է 4 500 000 լարի, և այն համամասնորեն կտեղաբաշխվի այդ 4 խմբերի միջև: Կմշակվի ձև և սկզբունք գումարի տեղաբաշխման համար», -հունվարի 27-ին հայտարարել է Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարը:

 

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31