Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ

Մարտ 19,2014 17:52

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին:

Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ:

Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ ԱՄԷ խորհրդարանների միջեւ համագործակցության հարցերը` երկուստեք ընդգծելով փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Փոխըմբռնման մթնոլորտում զրուցակիցները կարեւորեցին խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխադարձ այցերը, շփումները, ինչը կարող է խթան հանդիսանալ ինչպես միջխորհրդարանական կապերի, այնպես էլ միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացման ու ամրապնդման համար:

Հովիկ Աբրահամյանը եւ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրը կարեւոր համարեցին նաեւ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացումը եւ խորացումը, անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄԷ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ հանդիպման ժամանակ եւս քննարկվեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ փոխադարձ կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կողմերը գոհունակությամբ փաստեցին, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, ակտիվացել են միջպետական եւ միջխորհրդարանական կապերը, տնտեսական համագործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւոր համարեցին միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության դերը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Քուվեյթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31