Լրահոս
Օրվա լրահոսը

Интефакс. Ուկրաինայի փոխվարչապետին և այլ պաշտոնյաների Ղրիմ չեն թողել

Մարտ 19,2014 17:42

Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեմին և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին թույլ չեն տվել Ղրիմ մտնել, ինչի համար Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»- ը:

Պաշտոնյաներին Ղրիմ էր ուղարկել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ մարտի 18-ին Սիմֆերոպոլում ուկրաինացի զինվորականի սպանության հետ կապված՝ իրավիճակը կարգավորելու և ռազմական գործողությունները կանխելու համար:

«Տենյուխին և Յարեմին Ղրիմ չեն թողել: Դրա համար հրավիրվել է ԱԱԽՊ արտակարգ խորհրդակցություն, և նրանք կլուծեն այդ խնդիրները», – ասել է սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ ԱԱԽՊ նիստի ժամանակ նաև կքննարկվի Ղրիմում ՆԳՆ աշխատակիցներին դուրս բերելու հարցը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31