Ղրիմի հանրաքվեի արդյունքները ողջունեցին նաև ԼՂՀ-ում: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տոնական համերգով նշանավորվեց Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը:
Սա այն դեպքում, երբ բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, թե Ղրիմը նախադեպ չի կարող լինել ԼՂ հակամարտության համար: Այս առիթով ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը զարմանք հայտնեց, թե այդ ինչի՞ վրա են ԼՂՀ-ում հրճվում, «կարելի է կարծել, թե ԼՂՀ-ն մտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ»:
Այլ է իրավիճակը Հայաստանի դիրքորոշման պարագայում, քանի որ Հայաստանը աշխարհաքաղաքական իրավիճակից և քաղաքական կուրսի ուղղվածությունից ելնելով` այդպես բացահայտ չի կարող ողջունել Ղրիմի անկախացումը, թերևս հասկանալի են հետևանքները:
Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ դեռ որոշ ժամանակ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կարող են «մանևրել», քանի դեռ ՌԴ-ի կողմից Հայաստանի իշխանությունների վրա Ղրիմի անկախությունը ճանաչելու առումով ճնշումներ չեն կիրառվել:
Կարդացեք նաև
Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց` Հայաստանը որքա՞ն կարող է երկարաձգել մանևրելու այս հնարավորությունը: Նա պատասխանեց. «Խնդիրը ժամկետների մեջ չէ: Ըստ էության Հայաստանից որևէ մեկը չի պահանջում հստակ դիրքորոշում: Եվ Հայաստանի դիրքորոշումը չի կարող ազդել ղրիմյան կամ ուկրաինական հետագա գործընթացների վրա: Ուստի ՀՀ-ն դեռ հակամարտության մեջ դիտորդի դերում է: Սա մեզ համար շահեկան իրավիճակ է: Հնարավոր է փոփոխություններ միայն այն դեպքում, երբ քաղաքական իրավիճակն այնպես փոխվի, որ իսկապես խոշոր գերտերությունների միջև հակամարտությունը սրվի այն աստիճան, որ հակամարտության գոտի դառնա նաև Հարավային Կովկասը»: Քաղաքագետը հույսեր ունի, որ հակամարտությունը այդ աստիճան չի սրվի:
Ալեքսանդր Արզումանյանի մյուս մտահոգությունը վերաբերում էր Սառը պատերազմի հավանականությանը: Այս առիթով նախկին արտգործնախարարն ասաց. «Հույս չեն թողնում մտածելու, որ ՌԴ-ն ուզում է խուսափել Սառը պատերազմից»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ավելի լավատես է. «Չեմ կարծում, թե գործը դրան կհասնի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
А Россия готова признать независимость Арцаха? Или в одни ворота играем? Не дождетесь. Признать независимость Арцаха, значит развязать узел, который Россия держит на горле Южного Кавказа. Зачем? Это противоречит амбициям России. Другое дело Запад. Признавая независимость Арцаха, они отнимут у России рычаги давления на республик Южного Кавказа. Но, правители Армении и Арцаха, не посмеют бороться за свои интересы. Они не посмеют обратится к Западным державам, с инициативой запустить процесс признания независимости Арцаха. Им не позволят. Ситуация поляризуется. Правителям Армении и Арцаха придется предавать свой народ, уступая желаниям Хозяина. Они не хотят бороться за интересы Армении и Арцаха. Они хотят бороться за интересы России. Потом обидятся на свой народ, когда и их, как Януковича, выкинут на свалку истории. А где наша “оппозиция”? С кем они? С армянским народом, или с правителями Армении?