Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» նախաձեռնության հետ երկխոսելու առաջարկով հանդես եկավ:
Չուշացավ «Դեմ եմ» նախաձեռնության հայտարարությունը, որտեղ նախաձեռնության անդամները ըստ էության մերժում են ՀՀ վարչապետի առաջարկը. «Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից, նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է»:
Իսկ թե երկխոսությունը կառավարության հետ ինչու արդյունավետ չի լինի, այդ առիթով էլ են «Դեմ եմ» -ի անդամները պարզաբանումներ ներկայացրել:
Ի վերջո, ինչպիսի՞ հանգուցալուծում սպասել գործընթացների այս շղթայից, արդյոք հասարակական դժգոհությունն այն աստիճան կսրվի, որ ինչպես Հրանտ Բագրատյանն է ասում մարտի 22-ին ՍԴ-ի մոտ Մայդա՞ն «կսարքվի»:
Կարդացեք նաև
Aravot.am-ն այս թեմայով զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: Նա նշեց. «Ես ընդհանրապես հակված չեմ մայդանների ինստիտուտին: Ուզում եմ Չե Գևարաների, Ֆիդել Կաստրոների ժամանակն ավարտված համարել: Բայց ոչինչ բացառված չէ: Ես Մայդանի մասնագետ չեմ, որ ասեմ, կլինի, թե` ոչ»:
Որպես ոլորտի մասնագետ` պարոն Բոստանջյանը բացասաբար արձագանքեց կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին ու ասաց. «Երբևէ նման բարեփոխում չի կարող լինել: Դա հակասում է ֆինանսական և տնտեսական բոլոր տիպի օրինաչափություններին»:
Մեր դիտարկմանը, թե նշված խնդրի շուրջ կա հասարակական լայն զանգվածների դժգոհություն, բայց միևնույն ժամանակ չկա իշխանության կողմից համարժեք պատասխան, կամ զիջումների ու այդ զանգվածի դժգոհության հետ հաշվի նստելու տրամադրվածություն, ապա հնարավո՞ր է կրքերն այնքան սրվեն, որ Մայդանին հավասարազոր հասարակական ալիք բարձրանա, պարոն Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի բան բացառված չէ: Իհարկե, հնարավոր է, և այս առիթով ավելի ցցուն ասված է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ում. «Էն, ինչ որ պետք է էղնի, չի կարա չէղնի»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Бог если кого хочет наказать, лишает разума. Властелины Армении настолько слепы, что не в состояние видеть, что стоят на краю пропасти. Видимо, слишком разгневали Бога. Слишком!
Ըստ երևույթին պարոն Բոստանջյանը վերջնականապես ձեռք ա քաշել պաշտոն ստանալու հեռանկարից։ Իրեն արդեն թույլ է տալիս մի քիչ շեղվել պաշտոնական տեսակետից։