Սույն թվականի մարտի 18-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀԴԿ Հանրապետական խորհրդի և նախագահության անդամները, կուսակցության համակիրները:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրեց կուսակցության գաղափարախոսության հիմնարար սկզբունքները, անցած ուղու կարևոր դրվագները և գործունեության առաջիկա ծրագրերը:
Դեսպանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, Ուկրաինայում ընթացող իրադարձությունների, Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ, շեշտադրվեց ԼՂՀ կազմավորման օրինականության խնդիրը, ինչպես նաև ներկայացվեցին համագործակցության մի շարք գործնական առաջարկություններ:
ՌԴ դեսպանը հանգամանալից պատասխաններ տվեց` ներկայացնելով իր դիրքորոշումները:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության
լրատվական ծառայություն
Երևան, 19.03.2014թ.